ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Մասնագիտությունը՝ ստախոս

Մասնագիտությունը՝ ստախոս
19.08.2025 | 12:32

Խաբում է ու ստում։ Ստում է ու խաբում։ Ասում է` պատերազմը խաղաղություն է, իսկ պարտությունը` հաղթանակ։

Ասում է, որ ինքնիշխան դառնալու համար պետք է պարտվեինք, Արցախը հանձնեինք, շարունակենք պարտվել։

Է՜լ ավելի ինքնիշխան լինելու համար անոնսում է տարածքային նոր զիջումներ։ Միակողմանի զիջումը ներկայացնում է որպես բաղձալի երազանք։

Նա էշի տեղ է դնում իրեն հավատացողներին։

Բոլորիս խնդիրը Հայաստանն անասնաֆերմայի վերածելու նրա քաղաքականության մերժումն է։ Նիկոլ Փաշինյանի մերժումը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ